«Բարսելոնան» Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի հարցում հայտնվել է փակուղում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից և տեղափոխվել Անգլիա։ «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն հետաքրքրված է ֆուտբոլիստով, հայտնում է Cadena SER-ը:

Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի՝ կատալոնացիները ստիպված են վաճառել հոլանդացուն՝ գումար հայթայթելու համար։ Ֆուտբոլիստի տրանսֆերը արժե 80 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։