Սամուել Ումտիտին, ամենայն հավանականությամբ կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին չի մտնում գլխավոր մարզիչ Չավիի հաջորդ մրցաշրջանի պլանների մեջ, հայտնում է L’Equipe-ը:

Ումտիտին արդեն ուսումնասիրում է կարիերան շարունակելու մի քանի տարբերակ: 28-ամյա ֆուտբոլիստին հավակնում են գնել Ֆրանսիական մի շարք ակումբներ:

Իտալիայում էլ ֆրանսիացու նկատմամբ առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում «Ֆիորենտինան» և «Ռոման»:

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին կատալոնական ակումբի կազմում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։