«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պահվածքից, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստները մի քանի ամիս սպասում են 33-ամյա լեհի՝ մյունխենյան ակումբից հեռանալու ցանկությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստներն ակնկալում են, որ հարձակվողը կհեռանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Միևնույն ժամանակ, որոշ ֆուտբոլիստնեչ հոգնել են Լևանդովսկու պահվածքից և դժգոհ են խաղադաշտում նրա եսասիրությունից:
Անցած մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մյունխենցիների կազմում անցկացրած 50 խաղում խփել է 46 գոլ։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ լեհը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: