Մադրիդի «Ռեալն» ու Audi-ն դադարեցրել են համագործակցությունը՝ տեղեկացնում է ավտոմոբիլային ընկերության պաշտոնական կայքը:
Հավելենք, որ կողմերը փողգործակցում էին 2003 թվականից:
«Միասին գրեթե 900 խաղ անցկացրինք՝ հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր: Հասկացանք, որ երբեմն պետք է արագություն հավաքել մինչև վերջին վայրկյանը:
Կիսեցինք արժեքներ, երազանք ու ձգտեցինք անհնարինին: Միասին պատմություն կերտեցինք, և հիմա լավագույնն ենք մաղթում միմյանց»,- ասված է Audi-ի տարածած հաղորդագրության մեջ:
Marca-ի պնդմամբ՝ «Արքայական ակումբի» նոր հովանավորը կլինի՝ BMW-ն: