ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի բողոքներին օրացույցի վերաբերյալ։
Մարզիչները բազմիցս դժգոհություն են հայտնել իրենց թիմերի անցկացրած մեծ թվով հանդիպումների պատճառով։
«Միշտ հեշտ է հարձակվել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի վրա, բայց մեխանիզմը պարզ է: Եթե քիչ ես խաղում, ավելի քիչ գումար ես ստանում:
Պետք է բողոքեն միայն գործարանի աշխատողները, ովքեր ամսական 1000 եվրո են ստանում»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։