Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է իր ապագայի մասին. 22-ամյա պորտուգալացին ասել է, որ չի հեռանա մադրիդյան ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Սա չի քննարկվում, ես կենտրոնացած եմ «Ատլետիկոյի» վրա: Գոհ եմ իմ խաղից և չեմ պատրաստվում լքել ակումբը: Ես դեռ արձակուրդում եմ։ Շուտով կսկսեմ պատրաստվել նոր մրցաշրջանին»,- ասել է Ֆելիշը:
Անցած մրցաշրջանում Ֆելիշը ակումբի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: