Էռնեստո Վալվերդեն կվերադառնա Բիլբաոյի «Ատլետիկ»

Բիլբաոյի «Ատլետիկի» նոր նախագահ է դարձել 44-ամյա Ջոն Ուրիարտեն, ով ընտրություններում հավաքել է ձայների մոտ 47 տոկոսը։ Այժմ Էռնեստո Վալվերդեի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում լուծված հարց է, տեղեկացնում է Marca-ն։

1990-ականների կեսերին Վալվերդեն հանդես էր գալիս «Ատլետիկում» որպես ֆուտբոլիստ: Այնուհետև այս ակումբում նա սկսել է իր մարզչական կարիերան՝ սկզբում որպես օգնական, այնուհետև՝ գլխավոր մարզիչ (2003-2005 թթ.): Ավելի ուշ Վալվերդեն աշխատել է «Էսպանյոլի», «Օլիմպիակոսի», «Վիլյառեալի» և «Վալենսիայի» հետ, իսկ 2013 թվականին երկրորդ անգամ գլխավորել «Ատլետիկը»։

Այսպիսով, Վալվերդեն կարիերայի ընթացքում երրորդ անգամ կմարզի Բիլբաոն ներկայացնող ակումբը: