Սիմոնե Ինձագին խոսել է «Ինտերի»՝ նոր մրցաշրջանին նախապատրաստվելու մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Ա Սերիայի 2022/2023 մրցաշրջանի խաղացանկի վերաբերյալ իր կարծիքով։

Մեկնարկային տուրում «ներաձուրիները» կմրցեն «Լեչեի» հետ։

«Եկեք սկսենք մրցաշրջանը մի թիմի դեմ խաղով, որը նոր է բարձրացել այս դիվիզոն: Դա հետաքրքիր է, և մենք պետք է ամբողջությամբ կենտրոնանանք: Իտալիայում հեշտ հանդիպումներ չեն լինում:

Մենք խաղալու ենք շաբաթը երկու անգամ: Մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվենք նախապատրաստությանը, պետք է համոզվենք, որ դա անելու ենք ինչպես հարկն է, իսկ հետո յուրաքանչյուր խաղում գործելու ենք վճռականորեն և հաղթելու նույն ցանկությամբ»,- ասել է մարզիչը: