«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խավի Գարսիան համալրել է «Բենֆիկայի» մարզչական շտաբը։
35-ամյա իսպանացին, ով այս շաբաթ հայտարարեց կարիերան ավարտելու մասին, դարձել է պորտուգալական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտի օգնականը։
Նշենք, որ որպես ֆուտբոլիստ Խավի Գարսիան խաղացել է «Բենֆիկայում», որի գույները պաշտպանել է 2009-2012 թվականներին։