«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պահվածքից, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստներն արդեն մի քանի ամիս է՝ քննարկում են 33-ամյա ռմբարկուի՝ մյունխենյան ակումբից հեռանալու ցանկությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստներն ակնկալում են, որ լեհ հարձակվողը կհեռանա արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ որոշ ֆուտբոլիստներ հոգնել են Լևանդովսկու հրապարակավ հայտարարություններից և դժգոհ են խաղադաշտում նրա եսասիրությունից: