Հարձակվող Ռոդրիգոն և Մադրիդի «Ռեալը» մոտ են նոր պայմանագիր կնքելուն, գրում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» ղեկավարությունը գոհ է բրազիլացու խաղից և ցանկանում է հարձակվողին երկարաժամկետ համաձայնագիր առաջարկել՝ բարելավված պայմաններով։
21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։