«Մարսելի» կիսապաշտպան Կևին Ստրոտմանը չի մտնում ակումբի՝ հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մեջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Վերոնայի» հետ՝ պայմանագիր կնքելու համար։
Նախորդ մրցաշրջանը Ստրոտմանը վարձավճարով անցկացրել է «Կալյարիում»: Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Հոլանդացու պայմանագիրը «Մարսելի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: