Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց Չեմպիոնների Լիգայի առաջին փուլի վիճակահանությունը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի չեմպիոն «Հայասան» ընդգրկվել է նոկաուտ մինի-մրցաշարի առաջին խմբում, որի կիսաեզրափակիչ փուլում կմրցի իսլանդական «Վալյուր» թիմի հետ։ Հաղթանակի դեպքում հայկական ակումբը եզրափակիչ խաղում կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) – «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։
Խմբի խաղերը կկայանան օգոստոսի 18-21-ը՝ Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում։