«Չելսիի» վինգեր Հաքիմ Զիեշը մոտ է լոնդոնյան ակումբից հեռանալուն։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ մարոկկացի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը»։ Իտալական ակումբն արդեն կապ է հաստատել 29-ամյա վինգերի շրջապատի հետ։
Մարոկկացին ծրագրում է փոխել թիմը, ուստի պատրաստ է քննարկել Իտալիայի չեմպիոնի կազմը համալրելու տարբերակը:
Սակայն Զիեշի բարձր աշխատավարձը՝ տարեկան 5 միլիոն ֆունտ ստերլինգ, կարող է խոչընդոտել նրա՝ «Միլան» տեղափոխությանը: