Ուեյն Ռունին՝ «Դերբի Քաունթիից» հեռանալու մասին

Ուեյն Ռունին մեկնաբանել է իր հեռանալը «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզչի պաշտոնից:

«Այսօր ես հանդիպեցի ակումբի ղեկավարության հետ, որպեսզի հայտարարեմ «Դերբիից» հեռանալու որոշման մասին։ Հանուն արդարության, նրանք շատ փորձեցին ինձ տարհամոզել, բայց որոշումն արդեն կայացված էր։

Կարծում եմ, որ այժմ թիմը պետք է ղեկավարի թարմ ուժեր ունեցող մարդ: Ես մեծ հպարտությամբ և սիրով հետ կնայեմ «Դերբիում» անցկացրած ժամանակաշրջանին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ անձնակազմին, ֆուտբոլիստներին և իհարկե երկրպագուներին անհավանական աջակցության համար»,- Ռունիի խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը: