«Չելսին» նշանառության տակ է վերցրել «Այաքսի» տաղանդին

«Չելսին» ցանկանում է թիմ հրավիրել «Այաքսի» բրազիլացի հարձակվող Անտոնիին տեղեկացնում է 90min-ը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը» տեղափոխվելուն:

2021/22 մրցաշրջանում 22-ամյա Անտոնին «Այաքսի» կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։