«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան խոսել է ակումբում իր ապագայի և ավելի շատ խաղալու ցանկության մասին։
«Ես շատ մեծ ակումբում եմ: Ես կխոսեմ մարզչի հետ, և մենք որոշում կկայացնենք, ես կհայտնեմ Տուխելին, որ ցանկանում եմ ավելի շատ խաղալ»,- ասել է դարպասապահը։
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա իսպանացին մասնակցել է 15 հանդիպման ու բաց թողել 10 գնդակ։ «Չելսիի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։