Հարձակվող Բուրակ Յիլմազը պայմանագիր է կնքել հոլանդական «Ֆորտունայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա թուրքի հետ պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով։ Դրանցից 2 տարին նա ակումբում կանցկացնի որպես ֆուբոլիստ, անուհետև կնշանակվի մարզիչ։
Յիլմազը «Լիլում» հանդես է գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Մարտի վերջին Յիլմազը հայտարարեց Թուրքիայի հավաքականից հեռանալու մասին։