Ֆրանսիական ակումբը հրաժարվել է Կլեման Լանգլեի տրանսֆերից

«Մարսելը» հրաժարվել է «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեին ձեռք բերելու մտքից, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբն այժմ պաշտպանությունն ուժեղացնելու այլ ծրագրեր ունի:

Անձամբ ֆրանսիացին, ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ կատալոնացիների ճամբարից։

Պաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում  և կատարել մեկ գոլային փոխանցում։