Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել «Այաքսում», հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դիտարկում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերի գնման հնարավորությունը։
Ֆուտբոլիստը հոլանդական թիմ կարող է վերադառնալ այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նա նախկինում հանդես է եկել «Այաքսում» 2007-ից 2011 թվականներին:
Սուարեսը նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։