«Լանսի» կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, հայտնում է L’Equipe-ը:
Նշվում է, որ կողմերը բանակցություններ են սկսել տրանսֆերի շուրջ։ «Լանսը» պատրաստվում է իվուարցու տրանսֆերի վաճառքից ստանալ առնվազն 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստին ցանկանում է հրավիրել փարիզցիների նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը։
Ֆոֆանան նախորդ մրցաշրջանում ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ։ «Լանսի» կազմում նա անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։