Կրիշտիանու Ռոնալդուն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդից»

Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդից» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր հեռանալու պատճառները։

Ինչպես հայտնում է Record-ը՝ պորտուգալացին չափազանց դժգոհ է տրանսֆերային շուկայում ակումբի պասիվ քաղաքականությունից։ 37-ամյա ֆուտբոլիստը սպասում է թոփ ձեռքբերումների, որպեսզի հաջորդ մրցաշրջանում թիմը հավակնի ԱՊԼ-ում բարձր տեղերի, սակայն ակումբը դեռ նման ձեռքբերումներ չի կատարել։

Այս մասին Ռոնալդուն պատմել է իր շրջապատին։ Հարձակվողը, ըստ աղբյուրի, ասել է, որ կհեռանա ակումբից, եթե իրավիճակը շարունակի մնալ անփոփոխ։