Պրեմիեր Լիգայի 3 ակումբ պայքարում է «Ատլետիկոյի» վինգեր Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյի համար:
Ըստ AS-ի՝ խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Թոթենհեմի» մասին է։ «Ատլետիկոն» իր հերթին շտապում է բանակցություններ սկսել 28-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ, քանի որ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է թիմում պահել բելգիացուն:
Աղբյուրի համաձայն՝ Ֆերեյրա-Կարասկոյի և մադրիդյան ակումբի միջև գործող պայմանագրում 60 միլիոն եվրո չափով հրաժարագնի մասին կետ կա: