«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Էնդի Քերոլը կարող է կարիերան շարունակել Բելգիայում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ 33-ամյա հարձակվողը մեկնել է Բելգիա՝ «Բրյուգեի» հետ բանակցությունների համար: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և կարճաժամկետ պայմանագիր կկնքի «Բրյուգեի» հետ։
Քերոլը 2021/22 մրցաշրջանում հասցրել է խաղալ «Ռեդինգում» և «Վեսթ Բրոմում», անցկացրել 22 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։