Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ կարող է ստանձնել ՊՍԺ-ի ղեկը։ Լրագրողի հարցին՝ Զիդանը պատասխանել է. «Երբեք մի ասա երբեք»:
“Երբեք մի ասա երբեք. Հատկապես, երբ մարզիչ ես։ Բայց հարցը վիճելի է։ Երբ ես ֆուտբոլիստ էի, ընտրության հնարավորություն ունեի գրեթե բոլոր ակումբներում։ Երբ մարզիչ ես, չես կարող հիսուն ակումբ գլխավորել: Երկու-երեք հնարավորություն կա.
Մարզիչները շատ ավելի քիչ ընտրություն ունեն, քան ֆուտբոլիստները: Եթե վերադառնամ մարզչական աշխատանքի, ապա միայն հանուն հաղթանակի։ Ես սա ասում եմ ամենայն համեստությամբ։»,- Զիդանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։