ՖԻՖԱ-ի խորհուրդը, մի շարք որոշումներ է ընդունել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքներն ու Մունդիալ-2022-ի անցկացման ժամկետները:
- Հավաքականների ընդլայնված հայտացուցակում ընդգրկված խաղացողների թիվը 35-ից դարձել է 55:
- Վերջնական հայտացուցակում թույլատրվում է ընդգրկել 26 ֆուտբոլիստ՝ 23-ի փոխարեն:
- Այն խաղացողների համար, որոնք մասնակցելու են Մունդիալին, ակումբային ֆուտբոլի վերջին խաղային օրը պետք է լինի մինչև 2022 թվականի նոյեմբերի 23-ը:
- Պահեստայինների նստրանին կարող է լինել ամենաշատը 26 անձ (15 պահետային խաղացող և 11 պաշտոնական ներկայացուցիչ, որոնցից առնվազն մեկը՝ բժիշկ):
Հավելենք, որ Աշխարհի առաջնությունն կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: