Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է պայմանագիր կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, հայտնում է La Reppublicca-ն:
Արգենտինացու ծառայություններով անձամբ հետաքրքրվում է մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Պաուլո Դիբալան հանդես է եկել իտալական «Յուվենտուսում», անցկացրել 39 հանդիպում, խփել 15 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։
Նա հեռացավ թուրինյան ակումբից մրցաշրջանի ավարտին՝ չերկարաձգելով պայմանագիրը։