«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել գերմանացի դարպասապահ Ստեֆան Օրտեգային, ում պայմանագիրը «Արմինիայի» հետ ավարտվում է հուլիսի 1-ին։
Ինչպես հայտնում է Goal-ը, «Քաղաքացիները» 29-ամյա դարպասապահին դիտարկում են որպես թիմի երկրորդ դարպասապահ։
Նախորդ մրցաշրջանում Օրտեգան Բունդեսլիգայում «Արմինիայի» կազմում անցկացրած 33 խաղում 53 գոլ է բաց թողել։