«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում թիմ հրավիրել «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին՝ տեղեկացնում է UOL Esporte-ի լրագրող Բրունու Անդրադեն:
Աղբյուրի հավաստմամբ՝ հնարավոր գործարքի կայացումը առավելապես կախված է «քաղաքաբնակների» հարձակվողներ Գաբրիել Ժեզուսի և Ռահիմ Ստեռլինգի հեռանալուց:
Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ լքել մադրիդյան ակումբը: 2021/22 մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում Ֆելիշն անցկացրել է 34 հանդիպում, խփել 10 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: