«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Լոնդոնյան ակումբն ու մանկունիացիները բանավոր համաձայնության են եկել բրազիլացու տրանսֆերի շուրջ։ Հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին մինչև 2027 թվականը պայմանագիր կառաջարկվի։
Անցած մրցաշրջանում Ժեզուսը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: