Մադրիդի «Ռեալը» գտել է Կարիմ Բենզեմայի փոխարինողին

«Ռեյմսի» հարձակվող Ուգո Էկիտիկեն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» թիրախում։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, «Արքայական ակումբը» դիտարկում է 20-ամյա ֆրանսիացուն հիմնական կազմում որպես, Կարիմ Բենզեմայի պոտենցյալ փոխարինողի։

Անցած մրցաշրջանում Էկիտիկեն առաջնությունում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։