«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարները առաջարկով դիմել են «Բարսելոնային»

«Բարսելոնային» առաջարկվել է ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին 50 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է El Chiringuito TV-ն։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը ՊՍԺ-ի սկաուտներից հեռախոսազանգեր է ստացել: Ակումբի ներկայացուցիչները առաջարկել են անհապաղ սկսել բանակցությունները:

Նշվում է, որ «Բարսելոնային» խոստացել են, որ փարիզյան ակումբի հետ բանակցություններում խնդիրներ չեն լինի։

Միաժամանակ, անձամբ 30-ամյա բրազիլացին, ուրախ կլիներ վերադառնալ «Բարսա» ։

Սակայն, այժմ կատալոնացիները չեն դիտարկում Նեյմարին ձեռք բերելու տարբերակը, քանի որ կենտրոնացած են «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վրա։

Նախորդ մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում խփել է 13 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։