Զինեդին Զիդան. «Ամբողջ աշխարհն ասում է, որ Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է նախորդ մրցաշրջանում մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղի մասին իր կարծիքով։ Նրա կարծիքով՝ 34-ամյա ֆրանսիացին արժանի է «Ոսկե գնդակին»։

«Ես զարմացած չեմ Բենզեմայի արդյունավետությամբ, ես գիտեի, որ Կարիմը կարող է դա անել: Ամբողջ աշխարհն ասում է, որ Բենզեման պետք է ստտանա «Ոսկե գնդակը». Նա ավելի քան արժանի է դրան»,- ասել է Զիզուն:

Անցած մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բենզեման բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։