«Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն 2 տարով երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ՝ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանի արդյունքով ֆրանսիացին ճանաչվել էր Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։ «Լայպցիգի» կազմում նա անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Նկունկուն «Լայպցիգ» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2019 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 134 հանդիպում, որոնցում խփել է 47 գոլ և կատարել 46 գոլային փոխանցում։