Ուսման Դեմբելեն մոտ է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելուն

Հարձակվող Ուսման Դեմբելեն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն, հաղորդում է Sport.es-ը:

Ֆրանսիացին մոտ է առաջարկն ընդունելուն, որը մերժում էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից։ Վինգերը խնդրել է թիմի գլխավոր մարզիչ Չավիին այս մասին խոսել կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, սակայն մարզիչը տեղեկացրել է նրան, որ «Բարսան» նոր առաջարկ չի անի։

Չավին ​​Դեմբելեին հայտնել է, որ եթե նա ցանկանում է մնալ ակումբում, ապա պետք է համաձայնի ավելի վաղ առաջարկված պայմաններին։

Այսպիսով՝ կողմերը առաջիկա ժամերին նոր համաձայնագիր կկնքեն, որպեսզի վինգերը սկսի միչմրցաշրջանային պատրաստությունը թիմի հետ: