Կրիշտիանու Ռոնալդուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է լքել ակումբը հայտնում է AS-ը: Աղբյուրը վստահեցում է, որ պորտուգալացուն անհանգստացնում է ակումբի պասիվ տրանսֆերային քաղաքականությունը:

Ռմբարկուն համոզված է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հզորացնի կազմը ձախողված մրցաշրջանից հետո:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 2021/2022 մրցաշրջանն ավարտել է 6-րդ տեղում՝ նվաճելով Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Կրիշտիանուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ: