Նասեր Ալ-Խելաիֆին լրջորեն քննադատել է Խավիեր Տեբասին

ՊՍԺ-ի նախագահը պատասխանել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի քննադատություններին այն մասին, որ ֆրանսիական ակումբը չի պահպանում ֆինանսական ֆեյր- փլեյի կանոնները:

Նասեր Ալ-Խելաիֆին, մասնավորապես ասել է.

«Ո՞վ է Տեբասը. Ես նրան չեմ ճանաչում։ Մենք մտադիր չենք միջամտել այլ ակումբների, այլ լիգաների կամ ֆեդերացիաների գործերին, դա մեզ բնորոշ չէ։ Բայց ես չեմ պատրաստվում համակերպվել այն փաստի հետ, որ մեզ անընդհատ քննադատում են:

Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է ասում, ճշմարտությունն այն է, որ մենք տարիներ շարունակ խոսում ենք այս մասին: Մենք ֆուտբոլային նախագիծ ունենք կառուցելու և պատրաստվում ենք առաջ գնալ։ Մենք չենք անհանգստանում այն ​​ամենի համար, ինչ հրապարակում են լրատվամիջոցները, քանի որ չենք կարող ժամանակ վատնել այդ ամենի վրա։ Ամեն տարի, ամեն ամառ նույնն է։

Տեբասը ասում է՝ մենք չե՞նք հարգում արդար խաղի կանոնները, չե՞նք հարգում ուրիշներին։ Մենք գիտենք, թե ինչ կարող ենք անել, և շարժվում ենք ըստ պլանի: Տեսեք Մեսսիի դեպքը. Նույնն էր. Նրանք ասացին, որ դա ֆինանսապես անհնար է, բայց մենք գնեցինք նաև Մեսսիին։

Տեբասը գաղափար չունի մեր գործերից նա պետք է կենտրոնանա իր լիգայի վրա, քանի որ Լա Լիգան խորտակվում է»: