Նեյմարի մասնավոր ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բոա Վիստայի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Նեյմարը, նրա սիրելին՝ Բրունա Բյանկարդին, քույրը՝ Ռաֆայելլա Սանտոսը և ինքնաթիռում գտնվող մնացած մարդիկ չեն տուժել։

Ավելի ուշ հարձակվողը սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար:

«Մի փոքր վախեցել ենք, սակայն արդեն տուն ենք գնում։ Ամեն ինչ լավ է, մենք միասին ենք»,- ասել է Նեյմարը տեսաուղերձում։