Երգչուհի Շակիրան Ժերար Պիկեից բաժանվելուց հետո դիմել է ոստիկանություն

Երեք վախեցնող հաղորդագրություններ են հայտնվել երգչուհի Շակիրայի տան մոտ, ով վերջերս հայտարարել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելու մասին: Այս մասին հայտնում է Europa Press-ը։

Անհայտ անձը երեք հաղորդագրություն է թողել ասֆալտին գրելով՝ «Ես գալիս եմ քո  հետևից, իմ սեր»։

Մեկ այլ հաղորդագրությունում ասվում էր՝ «Ես սիրում եմ քեզ, իմ գեղեցկուհի»: Երրորդն ասում է. «Ես պատրաստ եմ հենց հիմա ամուսնանալ քեզ հետ և աջակցել քեզ»:

Նշվում է, որ հաղորդագրությունները գրվել են Շակիրայի տան դռնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մայթին։ Այս մասին երգչուհին արդեն հայտնել է ոստիկանություն։