«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի տեղափոխությունը թիմ։
«Առաջին օրը լավ անցավ. Սադիոն իրեն հարմարավետ է զգում մարզաբազայում իր ամենամոտ ընկերների և գործակալի հետ:
Մենք ուրախ ենք և հպարտ, որ կարողացանք Մյունխեն բերել նման հզոր ֆուտբոլիստի և համաշխարհային աստղի»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Sky Sport Germany-ն։