Նիկոլո Բարելլան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ ակումբ

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, միլանյան ակումբը ցանկանում է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի վաճառքից ստանալ առնվազն 90 մլն եվրո։

Նշվում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տպավորված է 25-ամյա Բարելլայի խաղով, ուստի անգլիական ակումբը պատրաստ փոխանակում առաջարկել իտալական կողմին՝ վաճառելով թիմի ֆուտբոլիստ Նաբի Կեյտայի տրանսֆերը։ Նշվում է, որ մերսիսայդցիները պատրաստ են, նաև հավելավճար առաջարկել «Ինտերին»: