Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոն և Դանի Սեբալյոսը մադրիդյան ակումբից պայմանագրի երկարաձգման առաջարկ չեն ստացել, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ երկու ֆուտբոլիստներն էլ ցանկանում են կանոնավոր խաղաժամանակ ստանալ:
Նշվում է, որ ֆուտբոլիստների գործակալները կարիերայի շարունակության տարբերակներ են փնտրում իրենց հաճախորդների համար։
Միևնույն ժամանակ, Մադրիդի «Ռեալը» նույնպես պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստերին, եթե շահավետ տրանսֆերային առաջարկ ստանա: