ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը հետաքրքրված է թիմ հրավիրել «Սևիլիայի» հարձակվող Լյուկ դե Յոնգին, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում», հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի՝ Հոլանդիա վերադառնալու հարցում միակ խոչընդոտը «Սևիլիայի» պահանջած գումարն է։ Անդալուզյան ակումբն իր ֆուտբոլիստի համար պահանջում է 6 մլն եվրո, որը ՊՍՎ-ն չի կարողանա վճարել:
Դե Յոնգը ՊՍՎ-ում խաղացել 2014-ից 2019 թվականներին։ Թիմի կազմում անցկացրած 204 խաղում հոլանդացին խփել է 112 գոլ և կատարել 56 գոլային փոխանցում։