Պաուլու Ֆոնսեկան առաջիկայում կնշանակվի «Լիլի» գլխավոր մարզչի պաշտոնում

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան այսօր կնշանակվի որպես «Լիլի» նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնել է լրագրող Սաբեր Դեսֆարժը։ Պորտուգալացի մասնագետը կստորագրի 2  տարվա պայմանագիր և կփոխարինի Ժոսելին Գուրվենեկին, ով նախորդ շաբաթ հեռացավ ֆրանսիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Պորտուգալացին արդեն մեկնել է Լիլ՝ ավարտին հասցնելու բանակցային գործընթացը։

Սպասվում է, որ Ֆոնսեկայի հետ թիմին կմիանան նրա մարզչական շտաբի չորս մասնագետ։