«Վեսթ Հեմը» պատրաստ է պայմանագիր կնքել Քրիստիան Էրիկսենի հետ

«Վեսթ Հեմը» հետաքրքրված է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով, ում պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ ավարտվում էր 2021/2022 մրցաշրջանի վերջում։ Այս մասին հայտնում է West Ham Zone-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», հրաժարվել է այս տրանսֆերից։ Քրիստիանը նախընտրում է մնալ «Բրենթֆորդում» կամ վերադառնալ «Թոթենհեմ», որտեղ խաղացել է 2013-ից 2020 թվականներին։

Էրիկսենն ավելի վաղ առաջարկ էր ստացել երկարաձգել պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ։ Կիսապաշտպանն անգլիական ակումբին միացել է 2022 թվականի հունվարին՝ անվճար տրանսֆերով։