«Ռեալի» 2 ֆուտբոլիստ այս ամռանը կարող են հեռանալ թիմից

Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն և կիսապաշտպան Դանի Սեբալյոսն «արքայական» ակումբից պայմանագրի երկարաձգման առաջարկ չեն ստացել, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ երկու ֆուտբոլիստներն էլ ցանկանում են խաղային պրակտիկա ունենալ, քանի որ նպատակ ունեն ընդգրկվել 2022 թվականի աշխարհի առաջնության համար Իսպանիայի հավաքականի հայտացուցակում:

Նշվում է, որ Ասենսիոյի և Սեբալյոսի գործակալները կարիերայի շարունակության տարբերակներ են փնտրում իրենց հաճախորդների համար։