«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Հոֆենհայմի» պաշտպան Դավիդ Ռաումի ծառայություններով, հայտնում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Բանակցություններն արդեն սկսվել են, սակայն նախնական փուլում են։ Հաղորդվում է, որ կողմերը կարող են պայմանավորվել 30-35 մլն եվրոյի շուրջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա Ռաումի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Նյուքասլը», «Վեսթ Հեմը» և Դորտմունդի «Բորուսիան»։
2021/22 մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։