Նեյմարը հնարավոր է տեղափոխվի իտալական գրանդ ակումբ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում է Calciomercato-ն։

Թուրինյան ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել բրազիլացու հետ, բանակցությունները առաջադեմ փուլում են:

Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից, նրա պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։