«Լիդսը» խոշոր գումար է պահանջում «Արսենալից» Ռաֆինյայի տրանսֆերի դիմաց

«Լիդսի» վինգեր Ռաֆինյան կարող է կարիերան շարունակել «Ասրենալում»: Այս մասին հայտնում է Sky Sports UK-ը։

«Զինագործները» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։ «Լիդսը» վինգերի տրանսֆերը գնահատել է 75 միլիոն եվրո: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Նախորդ մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրել է 35 հանդիպում Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։