Սիմոնե Ինձագին նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին շուտով նոր պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետի նոր համաձայնագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառ: Սպասվում է, որ գործարքի մասին կհայտարարվի հունիսի 21-ին։

Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից, նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։